Ներքին 3 տարի առաջ - 23:57 07-06-2023

Դադիվանքի հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրությունները

Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Այս մասին գրել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում ներկայացված է Դադիվանքի կառուցման, անվան ծագումնաբանության, դարերի ընթացքում հարձակումների և ավերածությունների ենթարկված և կանգուն մնացած հայկական սրբավայրի մասին։ Աշխատության մեջ մանրամասն ներկայացված են վանական համալիրում գտնվող շինությունների մասին պատմական փաստերն ու նկարագրությունները։

2014 թվականին ճարտարապետ Արա Զարյանի և Իտալիայից ժամանած վերականգնող Քրիստին Լամուրեի համատեղ ջանքերով մեկնարկեց Դադիվանքի որմնանկարների վերականգնման գործընթացը, որը շարունակվեց մինչև 2017 թվականը։ Մասնագետները կատարված աշխատանքների մասին մանրամասն ներկայացրել են իրենց կողմից հեղինակած «1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում» գրքի մեջ։ Գիրքը սկսվում է Դադիվանքի պատմությամբ ու նկարագրությամբ, որին շարունակում են մասնագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքներն ու բացահայտումները։ Մասնագետների ծավալուն աշխատանքի արդյունքում վերջնականապես պարզ դարձավ Սուրբ Կաթողիկե եկեղեցու ներսի որմնանկարների պատմական տեսարաններն ու որմնանկարների հստակ տարեթիվը՝ 1297թ., որի մասին փաստում է եկեղեցու հարավային պատի պատուհանի անմիջապես ստորին հատվածում զետեղված երեք տողով հայերեն որմնագիր արձանագրությունը՝ ՉԽԶ (Չ=700; Խ=40; Զ=6 ուրեմն’ 746+551=1297)։

Մասնագետները մաքրել և վերականգնել են եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի որմնանկարները, որտեղ պատկերված են Սբ. Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանության ընծայման վարքագրական դրվագն ու Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը։ Որմնանկարների վերականգնման արդյունքում ի հայտ եկան տեսարանները բնութագրող մի շարք հայատառ արձանագրություններ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան