Այսօր տեղի է ունեցել ՀՀ նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը:
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Հանրապետության հրապարակում տոնական պատկերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեն, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոն և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլք։
Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրի էջերի բովանդակությունը նկարագրող կարճատև տեսանյութեր:
Տեսանյութ: