Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 09:11 28-10-2026

Թրամփը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային սպառազինություն անհատույց փոխանցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վաշինգտոնն Ուկրաինային է փոխանցել 350 մլրդ դոլարի սպառազինություն և դրա դիմաց փոխհատուցում չի ստացել։

Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 27-ին Տեխասում Հանրապետական կուսակցության աջակիցների հանրահավաքի ժամանակ։

«Մենք վերականգնեցինք զինված ուժերը։ Իսկ հետո Բայդենը տվեց մեր ստեղծածի մեծ մասը։ Կարելի էր դրա դիմաց գոնե ինչ-որ բան պահանջել։ Չէ՞ որ դա Եվրոպան է։ Նրանք ի վիճակի են վճարել», — ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ջո Բայդենն անհատույց փոխանցել է զգալի քանակությամբ սպառազինություն։ Ընդ որում, ԱՄՆ-ը դրա դիմաց ոչինչ չի ստացել, բացի, իր ձևակերպմամբ, այն կարծիքից, թե ամերիկացիներին հիմար են համարում։

Թրամփի խոսքով՝ եվրոպական երկրները կարող էին ինքնուրույն վճարել Ուկրաինային փոխանցվող սպառազինության համար։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ գործող վարչակազմը դաշնակիցներից գումար է ստանում զենքի մատակարարումների դիմաց։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև