Արտաքին 1 տարի առաջ - 09:40 19-02-2025

Թրամփը քննադատել է Ուկրաինային ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցություններից հետո քննադատել է Ուկրաինային և հայտարարել, որ հիասթափված է Կիևի արձագանքից, որը չի ներգրավվել խորհրդակցություններին:

«Ես լսել եմ, որ նրանք վրդովված են, որ տեղ չեն ունեցել բանակցությունների սեղանի շուրջ, բայց նրանք տեղ են ունեցել երեք տարի և դրանից շատ առաջ։ Դա կարելի էր շատ հեշտ կարգավորել»,-BBC-ին ասել է Թրամփը։

«Դուք կարող էիք գործարք կնքել»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան հանդիպումը Կիևի համար անակնկալ էր։

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը ցանկանում էր, որ Զելենսկին բանակցի, բայց Վաշինգտոնն ու Մոսկվան պնդում էին, որ հանդիպեն առանց Ուկրաինայի մասնակցության։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում