Արտաքին 4 տարի առաջ - 19:15 30-03-2022

Մեդինսկին հայտարարություն է արել բանակցություններից հետո

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բացատրություն է տվել բանակցությունների երեկվա փուլի վերաբերյալ. «Երեկ առաջին անգամ ուկրաինական կողմը հաստատել է, ընդ որում՝գրավոր, իր պատրաստակամությունը՝ կատարելու մի շարք կարևոր պայմաններ՝ Ռուսաստանի հետ ապագայում նորմալ, և հուսով եմ, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար»:

Մեդինսկին տեսախցիկի առաջ թղթից կարդացել է բացատրությունները և ևս մեկ անգամ թվարկել Ուկրաինայի առաջարկած պայմանագրի հիմնական կետերը։

«Եթե այդ պարտավորությունները կատարվեն, ապա ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի հենակետ ստեղծելու վտանգը կվերանա: Սա, ըստ էության, այն փաստաթղթի էությունն է, իմաստն ու կարևորությունը, որը նախապես համաձայնեցվել է Ուկրաինայի կողմից բավական բարձր մակարդակով: Սակայն աշխատանքը դեռևս շարունակվում է, բանակցությունները՝ նույնպես»,- եզրափակել է Մեդինսկին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում