Գազի հնարավոր թանկացման հարցը կարող է մտահոգել քաղաքացիներին՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը մարդկանց սոցիալական վիճակի և առօրյա ծախսերի վրա։ Հարց է առաջանում՝ գազի գինը կբարձրանա՞, թե՞ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կանխել թանկացումը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ գազը կթանկանա՞, թե՞ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի դրա դեմն առնել։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ գազի գինը կթանկանա։ Վերջինս Նիկոլ Փաշինյանից որևէ լավ ակնկալիք չունի, քանի որ նրան համարում է Հայաստանի համար աղետաբեր վարչապետ։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ գազն անպայման կթանկանա, և Նիկոլ Փաշինյանը չի կարողանա դրա դեմն առնել, քանի որ իրավիճակն այնքան է սրվել, որ հասել են այս կետին։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կանխել թանկացումը, և գազի գինը չի բարձրանա։
Մանրամասները՝ տեսանյութում։