Երբ Նիկոլ Փաշինյանի կողմանիցները խոսում են նախկին ժամանակների «բեսպրեդելից», համեստորեն չեն նշում, որ իրենց օրոք այն ստացել է աղաղակող բնույթ։
Վարդենիսի փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանին է պատկանում «Լիկա֊ Ալեն» ՍՊԸ֊ն, որը պատվիրատու կազմակերպություններից մեկի դիմումի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 26֊ին 2 (երկու) տարով ընդգրկվել է գնումներին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։ Նույն կազմակերպությունը 2021 թվականին Վարդենիսում մասնակցել է մի գնման ընթացակարգի և հաղթել։
Եթե նման դեպք գրանցված լիներ նախկինների օրոք, կարելի էր ենթադրել, թե ինչ աղմուկ կբարձրանար։ Սակայն այժմ քար լռություն է։
Ի դեպ, Կարեն Մկրտչյանը նախօրեին հաղթեց Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում և հավանաբար կրկին կդառնա փոխքաղաքապետ։
Հավելենք, որ Մկրտչյանը մի քանի տարի եղել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար և աշխատանքից ազատվելիս ներկայացրել է ծայրաստիճան թերի հայտարարագիր` դրա ուշացումը և կնոջ հայտարարագրի բացակայության փաստը չհաշված։