Առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ է ընտրելու։ Ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը բազմակեղմ ճնշումների հետևանքով հայտարարել է, որ չի առաջադրվելու։
Նիկոլ Փաշինյանի հայտնի աջակիցը խայտառակ վիճակի է հասցրել ՀՖՖ–ն։
2025–ին ֆեդերացիան ունեցել է 1 միլիարդ 530 միլիոն դրամ։
Բայց սա միայն Արմեն Մելիքբեկյանի խնդիրը չէ․ ՔՊ–ն այնպես է ուզուրպացրել ՀՖՖ–ի իշխանությունը, որ դարձել է ֆեդերացիայի ձախողման պատասխանատուներից մեկը։
Բազմաթիվ կոմիտեներից ՀՖՖ֊ի հենց ֆինանսներին առնչություն ունեցող երկու կոմիտեները՝ Ֆինանսական կոմիտեն և Շահառուների կոմիտեն են ՔՊ֊ացվել․ ֆուտբոլի հետ օրգանական կապ չունեցող Նարեկ Բաբայանը, Մխիթար Հայրապետյանը, Դավիթ Խուդաթյանը ամրապնդվել են հիշյալ կոմիտեներում։
Պարզ է, որ Արմեն Մելիքբեկյանի հեռացումից հետո էլ ֆինանսական հարցեր չեն տրվելու նրան։