Հայաստանի հրաձգության հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի եզրափակչում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 242.4 միավոր, դարձավ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:
Սա Կարապետյանի կարիերայի երկրորդ ոսկե մեդալն է միջազգային մրցաշարում: 2025 թվականին նա դարձել էր «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում են նաև Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը և Արմեն Գևորգյանը։