Ներքին Արտաքին 43 րոպե առաջ - 13:23 14-10-2026

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան–Դեմիրճյան դպրոցի (AGBU Manoogian-Demirdjian School) սաներին։ Ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն աշակերտների հետ զրուցել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների, կրթության և գիտատեխնոլոգիական ոլորտների զարգացման, Հայաստանում իրենց հասակակիցների միջև կապերի ամրապնդմանն, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների, ինչպես նաև նրանց հետաքրքրող մի շարք այլ հարցերի շուրջ:

Ձեզ գուցե հետաքրքրի