Ավելին 52 րոպե առաջ - 13:55 14-10-2026

Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման

Ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով մեղավոր ճանաչված Crips խմբավորման նախկին անդամ Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման։

Դատավճիռը երեքշաբթի հրապարակվել է Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի դատարանում։

63-ամյա Դեյվիսը մեղավոր էր ճանաչվել առաջին աստիճանի սպանության մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ նա կազմակերպել էր 1996 թվականին Թուփաքի դեմ իրականացված հարձակումը՝ այն բանից հետո, երբ ռեփերի շրջապատը ծեծել էր նրա զարմիկին։

Ըստ քննության՝ Դեյվիսը տրամադրել էր զենքը, սակայն ինքը չէր կրակել։

Դատավճռի հրապարակումից առաջ Թուփաքի քույրը՝ Սեկիվա Շաքուրը, հուզիչ ելույթ է ունեցել՝ պատմելով եղբոր մահվան և ընտանիքի կրած ծանր հետևանքների մասին։ Նա դատավորին կոչ է արել սահմանել հնարավոր ամենախիստ պատիժը։

Դեյվիսի փաստաբանները հայտարարել են, որ գործով ուղղակի ֆիզիկական ապացույցները բավարար չեն, և մտադիր են բողոքարկել դատավճիռը։