Ազգային ժողովում ներկայացվում էր COP-17 միջոցառումներին հատկացվող միլիարդավոր դրամների և դրա համալիր վավերացման հարցը։
Կառավարության ներկայացուցիչ, Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը անհաղորդ դեմքով պատգամավորներին էր ներկայացնում վերջիններիս համար բացարձակ անհիմն հիմնավորումներ։
Փոխնախարարի անցուդարձին ծանոթանալիս ուշագրավն այն էր, որ Բրազիլիայի տեսարժան վայրի ֆոնին պատկերված ՀՀ պաշտոնատար անձի աշխատավարձը 2025 թվականի արդյունքով 2021 թվականի համեմատ քառապատկվել է` դառնալով 19.3 միլիոն դրամ։