Ինչպես հայտնի է, այսօր ժամը 13-ից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենում այն քաղաքացիների հետ, որովքեր մի քանի օր առաջ եկել էին նախագահի առանձնատան մոտ և հանդիպում էին պահանջում նրա հետ։ Հանտիպումը տեղի է ունենալու առանց լրատվամիջոցների ներկայության։
Քաղաքագետ Արմեն Բադալյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երկրորդ նախագահը որպես քաղաքական ուժի ղեկավար բնականաբար չէր կարող մերժել իր հետ հանդիպում ցանկացողներին, ուստի ընդառաջել է և խոստացել է հանդիպել հասրակաության այդ մասի հետ։ Անդրադառնալով առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպմանը՝ նա ընդգծեց, որ ընդհանրապես, երբ քաղաքական գործիչը որևէ գործընթաց է իրականացնում, պետք է շահագրգռված լինի հնրավորինս լայն հրապարկայնացնելու իր գործունեությունը, իսկ դա կարող է նաև իրականացնել լրատվամիջոցներով։
«Քաղաքական գործիչը պետք է ձգտի դրան, միգուցե երկրորդ նախագահի շտաբում մտածում են, որ մարդկանց մի մասն ուղղորդված է հանդիպում ցանկանում և կարող են սադրիչ հարցերով իմիջային հարված հասցնել նախագահին։ Դրա համար էլ խուսափում են հրապարակայնությույունից, որովհետև առհասարակ քաղաքական գործիչը պետք է շահագրգռված լինի հնարավորինս հրապարակայնությամբ։ Թեև երբ մամուլի ասունիս է հրավիրում՝ ենթադրվում է, որ նման սադրիչ հարցեր կարող են լինել նաև ասուլիսին, սակայն այստեղ լրավտամիջոցի տրված սադրիչ հարցն ուրիշ է, իսկ հասարակության կողմից տրված նման բովանդակությամբ հարցն՝ ուրիշ»։
Անդրադառնալով երկրորդ նախագահի մոտ գնացողներին նա ընդգծեց, որ կարելի է այդ մարդկանց բաժանել երկու մասի։
«Մի մասը տեսնելով, թե ինչ իրավիճակ է սահմաններին և տեսնելով, որ գործող իշխանությունները ոչինչ չեն անում պաշտպանվելու համար՝ հիշում են, որ երկրորդ նախաագահի ժամանակ նման բան չէր եղել, դրա համար մի խումբը փորձում է այսօրվա պարտվող, հող հանձնող իշխանությունների փոխարեն գտել մեկին, ով կարողէ փոխել իրավիճակը։
Իհարկե, հասարակության այդ մասը չի խորանում թե ինչպես է տեղի ունենալու այդ գործընթացը։ Մյուս մասին էլ միտումնավոր տարան երկրորդ նախագահի մոտ։ Այնպես չէ, որ նրանք սադիչներ են, սակայն նրանց առջև խնդիր է դրված երկրորդ նախագահին դարձնել այս շարժման առաջնորդ, շատ լավ հասկանալով, որ այս շարժումն ապագա չունի, երկու օր անց այս շարժումը վերանալու է, բայց երբ նախագահին կարգում ես շարժման ղեկավար, որն ուղղակի վերանալու է՝ բականաբար, արժեզրկում ես երկրորդ նախագահի վրականիշն ու գործոնը։ Այդ դեպքում՝ մարդկանց այդ խմբին ուղղորդողները կարող են վարչապետի իրենց թեկնածուին առաջ մղել։ Մինչդեռ, բայց հիմա դա հնարավոր չէ, քանի որ երկրորդ նախագահի գործոնը կա։ Քաղաքական դաշտում իրականում հիմա երկու անհատ կա, գործող վարչապետ և երկրորդ նախագահ։ Ու սա պատահական չէ, որ մարդիկ գնացին, հենց երկրորդ նախագահի մոտ, չգնացին երրորդ նախագահի կամ առաջին նախագահի մոտ։ Այսինքն, հանձին նրա տեսնում են մի մարդու, ով կարող է երկիրը փրկել էս վիճակից, որպեսզի երկրորդ նախագահի նկատմամբ հավատը ջարդվի՝ նրա անունը փորձում էին կցել մի շարժման, որը մարում է»։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը վարչապետի թեկնածու չի անուն չհայտարարելուն՝ նա ընդգծեց, որ հիմա դեռևս ստեղծված չէ այն իրավիճակը, երբ կարելի է վարչապետի անուն հնչեցնել։
«Երբ հայտարարում ես վարչապետի անուն՝ պետք է վստահ լինես, որ կկարողանաս նրան վարչապետ դարձնել։ Ընդ որում՝ առհասարակ կարևոր չէ, թե դա ով կլինի՝ երկրորդ նախագահը, մերդու իրավուքնների նախկին պաշտպանը, թե որևէ այլ մեկը։ Եթե թեկնածու անուն հնչի՝ սա վերածվելու է ընտրապայքարի, առանց քվերակության հնարավորության, արդյունքում իշխանությունն ունենալով բոլոր ռեսուրսները այդ թեկնածու նկատմաբ սև PR է անելու»։