Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 15:19 09-10-2026

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել բարեգործական համերգ։ Հեղինակային երգերի երեկոյի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացմանը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ այս երեկոն Ֆասթ Բանկի բարեգործական նախաձեռնություններին աջակցելու առաջին դեպքը չէ ․ «Շնորհիվ Ֆասթ Բանկի մենք այսօր հնարավորություն ունենք մշակութային կյանքն ինտեգրելու սոցիալական նախագծին: Այսօր այս համերգի ամբողջ տոմսերն ազատագրվել են այն բոլոր ծախսերից շնորհիվ Ֆասթ Բանկի և ստացել հնարավորություն ուղղվելու սոցիալական նախագծի», - ասել է նա։

«Բարդերի» ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը նշել է, որ բարեգործական համերգին իրենց միացել են նաև «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի երիտասարդ մասնակիցները․ «Այսօր տիկնիկային թատրոնի բեմի վրա հեղինակ կատարող ժանրի ներկայացուցիչներն են՝ Վախթանգ Հարությունյան, ես՝ Արմինե Հայրապետյան, Էդուարդ Զորիկյան և իհարկե Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաև մեր երիտասարդ կատարողները, ովքեր մեզ նոր են միացել այս վերջին տարիների «Հուսո առագաստ» փառատոնի ընթացքում», - ասել է նա։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդլայնելով բարեգործական և հովանավորչական ծրագրերի ծավալը։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»

Ձեզ գուցե հետաքրքրի