Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 16:33 08-10-2026

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Էջմիածնի տոնի առթիվ։

«Սիրելի՛ էջմիածինցիներ,

շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգևոր մայրաքաղաքի տոնի առթիվ:

Դարեր շարունակ Էջմիածինը եղել է հայ ժողովրդի կրթության ու հոգևոր դաստիարակության, ազգային մտքի և մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։
Այստեղ են պահպանվել ու սերնդեսերունդ փոխանցվել մեր ժողովրդի հոգևոր և ազգային արժեքները։

Այսօր Սուրբ Էջմիածինն ու Հայ Առաքելական Եկեղեցին հարձակումների են ենթարկվում թե՛ դրսից, թե՛ ներսից։

Դրսից` Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է ստի և ագրեսիայի միջոցով փորձում թուլացնել Հայոց Եկեղեցին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, նույնպես հարձակումներ է գործում Եկեղեցու դեմ՝ փորձելով թուլացնել այն ներսից։

«Ուժեղ Հայաստանը» հետևողական քայլեր է ձեռնարկում մեր ազգային ինքնությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անկախությունը պաշտպանելու ուղղությամբ։

Ազգային դիմագծի պահպանումն ու ամրապնդումը Ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականի առանցքային բաղադրիչներից են։

Դարեր շարունակ, անգամ պետականության բացակայության պայմաններում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է այն համախմբող ուժը, որը պահպանել է մեր լեզուն, մշակույթը, հավատքն ու ազգային ոգին։

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը։ Սուրբ Էջմիածինն իր դարավոր պատմությամբ և հարուստ հոգևոր ժառանգությամբ եղել և մնալու է մեր միասնության, արժանապատվության և տոկունության խորհրդանիշը։

Մաղթում ենք Սուրբ Էջմիածնին և մեր ողջ ժողովրդին անսասան հավատք, ուժ և միասնականություն»։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան