Ներքին 58 րոպե առաջ - 17:00 08-10-2026

Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով

Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր՝ 0․8 °C-ով բարձր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 30․2 մմ, որը կազմել է նորմայի 95․6 %-ը։ Ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է սեպտեմբերի 9-ին Աշոցքում՝ -3․8 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին՝ Մեղրիում՝ 36․6 °C։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Սեպտեմբերի առաջին տասնօրյակը սառն էր․ օրական օրական միջին ջերմաստիճանները շրջանների մեծ մասում ցածր էին նորմայից 1-2 °C-ով։ Սեպտեմբերի 8-10-ը բացասական ջերմաստիճաններ դիտվեցին Աշոցքում, Տաշիրում, Ապարանում, Ծաղկահովիտում և Ջերմուկում։

Ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները տաք էին՝ շրջանների մեծ մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-3 °C-ով։ Հատկապես բարձր ջերմային ֆոն դիտվեց սեպտեմբերի 23-25-ը, երբ մի շարք օդերևութաբանական կայաններում օդի օրական առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին իրենց պատմական արժեքները։ Այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանները Երևանում, Արարատյան դաշտում Սյունիքի և Տավուշի հովիտներում հիմնականում տատանվում էին 32-36 °C-ի սահմաններում, իսկ առանձին լեռնային շրջաններում գրանցվեցին 26-28 °C առավելագույն ջերմաստիճաններ։
Տեղումները հիմնականում դիտվեցին ամսվա առաջին տասնօրյակին և սեպտեմբերի 28-30-ը, այնինչ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը չորային էր։ Սեպտեմբերի 29-ին Հրազդանում գրանցվեց կարկուտ, որի տրամագիծը կազմել է 10 մմ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների համաձայն ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 16․4 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 111․4 մմ, իսկ ամենաչորը՝ 2007 թվականին՝ 1․7 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 4․2 մմ-ով։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ