Մամուլ 11 ժամ առաջ - 07:45 08-10-2026

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Վայոց ձորի Ջերմուկ համայնքում, որտեղ 2 ուժ է առաջադրվել՝ ՔՊ-ն և «Ապրելու երկիրը»։ Վերջինի համայնքապետի թեկնածուն 71-ամյա Ազատ Հովակիմյանն է, որն աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը: Պատճառը պարզ է` առաջիկայում մարզպետարանները լուծարվելու են, եւ մարզպետներն արդեն տաքուկ տեղ են փնտրում: Ցուցակի երկրորդ համարը Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գեւորգյանն է, երրորդը՝ Ջերմուկի «Նոր կյանք» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը, ապա՝ ՍՊԱ մենեջեր Հրայր Մկրտչյանը, փոխտնօրեն Տաթեւիկ Օհանյանը։

Ցանկում Արսենյաններին պատկանող ընկերությունների աշխատողներն են` «Ջերմուկ Գոլդի» տնօրեն Վահագն Ստեփանյանը, «Ջերմուկ» առողջարանի հաշվապահ Աննա Վարդազարյանը, մատենավար Հռիփսիմե Պապոյանը, արտադրության ղեկավար Արկադի Մկրտչյանը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գոհար Խաչատրյանը, տնտեսվար Վարուժան Վահանյանը, լաբորատորիայի վարիչի տեղակալ Հասմիկ Պողոսյանը, հաստոցավար Հրայր Արշակյանը:

Նաեւ՝ Ջերմուկի փոխհամայնքապետ Արտուշ Սիմոնյանը, մարզպետի խորհրդական Հակոբ Թադեւոսյանը։ Դպրոցների, ՀԷՑ-ի, ՋՕԸ-ի աշխատողներ։ Հնարավորինս շատ մարդ են ընդգրկել համայնքային ու պետական կառույցներից, որպեսզի դրանք ներգրավվեն ձայն բերելու գործին:

Չնայած՝ լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի ու Արսենյանների օգտին է աշխատելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին