Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:08 07-10-2026

Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններին։

Հարցին, թե արդյոք հավաքականում աշխատելու այս մեկ տարվա ծանր օրերի ընթացքում երբևէ մտածել է հրաժարական տալու մասին, մարզիչը պատասխանել է.
«Այդ հույսով էլ մնացեք, ես նոր եմ սկսել։ Եթե կան մարդիկ, որոնք նման հույս ունեն, թող կտրեն այդ հույսները։ Ես ո՛չ լեգեոներ մարզիչ եմ, ո՛չ էլ այստեղ եմ եկել գումար վաստակելու։

Հավաքականի մարզաշապիկն ու համազգեստը կրել եմ դեռ 15 տարեկանից. դա մեծ պատասխանատվություն է և իմ կյանքն է։ Ես այստեղ անելու գործ ունեմ, իսկ իմ գործը նոր է միայն սկսվում»,- պատասխանել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միավորով զբաղեցնում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի հավաքականին։

Armsport

Ամենից շատ դիտված

23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին
21:58 Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը
22:08 Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում. Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
21:46 ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունից
22:44 Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին