Ներքին 1 շաբաթ առաջ - 09:30 07-10-2026

Սպասարկում են և տոնում․ իսկ Վաչե Քալաշյանի համար վաղուց է տոն

Վարչապետի աշխատակազմի պատասխանատուն Ազգային ժողովում ներկայացնում էր հունիսի 23֊ը հանրային ծառայողի օր սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը։

Որոշումը իհարկե կընդունվի ԱԺ կողմից, բայց եթե հարյուր հազարավորների համար տոնը կունենա խորհրդանշական բնույթ, Վաչե Քալաշյանի համար առնվազն 2021-2025թթ ընթացքում ունեցել է գործնական բնույթ, քանզի վերջինիս աշխատավարձը ավելի քան կրկնապատկվել է` 2021 թվականի 8.9 միլիոն դրամից 2025 թվականին դառնալով 19.5 միլիոն դրամ։

Հավելենք, որ զարմանալի զուգադիպությամբ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Ռոմեոյի Քալաշյանի հայրը` Ռոմեո Քալաշյանը, ևս ծառայում է Նիկոլ Փաշինյանին․ 2023 թվականի տվյալներով նա աշխատում էր վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ֊ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում