Մամուլ 3 տարի առաջ - 08:34 14-10-2023

Երդմնակալությունը տոն է աշխատողների համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանը ոչ միայն լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել, այլեւ աշխատակազմը ներկա չի եղել: Նախորդ օրը քաղաքապետարանի աշխատակազմի մի մասին ասել են՝ կարող եք վաղը չգալ աշխատանքի, մյուս մասին ասվել է` կգաք 14։00-ից հետո, երբ երդմնակալությունն ավարտված լինի։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ամենայն հավանականությամբ, «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել, որ լրացուցիչ ռեսուրս չծախսեն, ասենք, նրանց ստուգելու, հետեւելու վրա։

Փաշինյանի անվտանգությունը պահպանող ուժայինները, նրա մասնակցությամբ արարողությունների ժամանակ, շներով եւ մետաղորսիչ սարքերով ստուգում են տարածքն ու միջոցառման մասնակիցներին, որը ժամանակ է պահանջում։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ սովորական աշխատանքային օր է եղել` աշխատակազմն աշխատանքի է գնացել առավոտյան՝ սովորական ժամին։ Սակայն մենք զանգահարեցինք քաղաքապետարանի բազմաթիվ համարներով, եւ ժամը 2-4-ն ընկած հատվածում մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Իսկ բաժիններից մեկի աշխատակցի անձնական հեռախոսին զանգելով տեղեկացանք, որ նա տանն է` երդմնակալության օրվա կապակցությամբ «հանգստանում» է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի