Արտաքին 1 տարի առաջ - 11:05 20-01-2025

Այսօր կկայանա Թրամփի երդմնակալությունը․ ինչպե՞ս է այն տեղի ունենալու, ովքե՞ր են հրավիրված

Այսօր՝ 2025 թվականի հունվարի 20-ին, Երևանի ժամանակով 21:00-ին, Վաշինգտոնում տեղի կունենա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։ Այն տեղի կունենա Կապիտոլիումի ռոտոնդայում (գմբեթի տակ գտնվող կենտրոնական փակ դահլիճը)։ Սա անսովոր է, քանի որ չորս տասնամյակի ընթացքում առաջին անգամ հյուրերը բաց երկնքի տակ չեն հավաքվի։

Ֆորմալ պատճառը ցուրտ եղանակն է, ցերեկը կլինի մոտ -4°C։ Իսկ բուն պատճառը, շատերի կարծիքով, Հանրապետականի դեմ սադրանքների վախն է և անվտանգության ուժեղացված միջոցների անհրաժեշտությունը։

ԱՄՆ 47-րդ նախագահը կկարողանա ընդունել առավելագույնը 600 մարդու, ընդամենը 92 հյուր է լինելու, մնացածը պետք է դիտեն «Capital One Arena»-ում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված չէ Թրամփի երդմնակալությանը, այնտեղ Ռուսաստանի Դաշնության ոչ մի ներկայացուցիչ չի լինի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել։ Չհրավիրվածների թվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Հանրապետականի երդմնակալությանը հրավիրված են ԱՄՆ նախկին նախագահները՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման (առանց կնոջ՝ Միշելի)։ Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը նույնպես խոստացել են ժամանել Կապիտոլիում։

Հատկապես հետաքրքիր կլինի դիտել նախագահական ընտրություններում Դոնալդի նախկին մրցակցի դեմքը․ Հարիսը տանուլ է տվել, և նրա համար դժվար է հասարակության մեջ թաքցնել իր զգացմունքները:
Օտարերկրյա առաջնորդներից սպասվում է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, Էկվադորի առաջնորդ Դանիել Նոբոայի մասնակցությունը։ Չինաստանը կներկայացնի փոխնախագահ Հան Չժենը։ Սի Ցզինփինը հրավիրվել է, բայց չի գալու, ինչպես և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հնդկաստանից երդմնակալության արարողությանը կներկայանա ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը:

Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներից ներկա կլինի Իլոն Մասկը, ով, ինչպես հայտնի է, կդառնա նրա օգնականներից մեկը՝ պետբյուջեի խնայողության ու կառավարության բարեփոխման գործում։
Մինչ երդմանակալության արարողությունը կլինի կես ժամ ներածական մաս։ Նյու Յորքում տեղի կունենա աղոթք, իսկ հայտնի օպերային երգիչ Քրիստոֆեր Մաչիոն կերգի «Օ՜, Ամերիկա» երգը: Փոխնախագահ Ջ.Դ.Վենսն այնուհետև երդում կտա: ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը կհաստատի Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնում: Հանրապետականը ձեռքը Աստվածաշնչի վրա կարտասանի երդման տեքստը։ Դա շատ կարճ է։ Նախագահը կխոստանա հավատարմորեն կատարել իր պարտականությունները և պահպանել Ամերիկայի սահմանադրական արժեքները: Հաջորդիվ ելույթ կունենա Ծովային ակադեմիայի երգչախումբը։ Եվ վերջապես, կգա արարողության ամենահետաքրքիր պահը՝ Դոնալդ Թրամփը հանդես կգա իր երդմնակալության ելույթով։ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ իրավունք ունի այն կառուցել իր ձևով։ Օրինակ, 1841 թվականին Ուիլյամ Հենրի Հարիսոնը ցրտին առանց վերարկուի երկու ժամ ելույթ ունեցավ, իսկ մեկ ամիս անց մահացավ թոքաբորբից։

Կապիտոլիումում տոնակատարությունը կավարտվի ռաբբիի, իմամի, հովվի և կաթոլիկ քահանայի օրհնությամբ։ Երդմնակալության շքերթը, որը սովորաբար Կապիտոլիումից տեղափոխվում է Սպիտակ տուն, չի կայանա. այն կփոխարինվի Capital One Arena-ում տոնակատարություններով: Այնուհետև Թրամփը կտեղափոխվի Սպիտակ տան Օվալաձև գրասենյակ, որտեղ կստորագրի իր առաջին հրամանագրերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ