Արտաքին 2 տարի առաջ - 07:14 26-02-2024

Զելենսկին կպաշտոնավարի մինչև նոր նախագահի երդմնակալությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունները սպառվում են երկրի նորընտիր ղեկավարի պաշտոնավարումից հետո։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը», - ասել է Ստեֆանչուկը լրագրողներին «Ուկրաինա-2024» համաժողովի շրջանակում: Տեսանյութի հատվածը հրապարակել է ուկրաինական Novosti.Live-ը։ Նա հավելել է, որ դա ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածում։

Ուկրաինայում ակտիվորեն քննարկվում է իշխանության լեգիտիմության հարցը խորհրդարանական և նախագահական ընտրությունների բացակայության պայմաններում, որոնք չեն կարող անցկացվել ռազմական դրության ժամանակ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում երկրի նախկին դեսպան Վադիմ Պրիստայկոն խոստովանել էր, որ Կիևի արևմտյան գործընկերները նույնպես մտահոգված են, որ Զելենսկու նախագահական ժամկետը շուտով պետք է ավարտվի։

Իրենց հերթին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Պյոտր Պորոշենկոն և Յուլիա Տիմոշենկոն հանդես են եկել կոալիցիոն կառավարություն ստեղծելու գաղափարով՝ լեգիտիմության ճգնաժամը կանխելու նպատակով։

Սակայն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն այդ առաջարկն անտեղի է անվանել:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին պնդում էր, որ Սահմանադրությամբ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ի գիշերը, և դրանք երկարաձգելու լեգիտիմ ճանապարհ չկա։ Իր հերթին, Ուկրաինայի խորհրդարանի նախկին նախագահ Դմիտրի Ռազումկովը կարծիք է հայտնել, որ այս տարվա մայիսին նախագահի լիազորությունները սահմանադրության համաձայն պետք է անցնեն Գերագույն Ռադայի նախագահին։

Հիշեցնենք, որ վերջին նախագահական ընտրությունները Ուկրաինայում անցկացվել էին 2019-ին, իսկ հերթական ընտրությունները պետք է կայանային այս տարվա մայիսին, սակայն ռազմական գործողությունների հետևանքով դրանք առժամանակ հետաձգվել են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները