Ներքին Տեսանյութ 56 րոպե առաջ - 21:40 06-10-2026

2 անասուն եմ պահում, էդ էլ արդեն ձեռնտու չէ․ շատ խեղճ վիճակի մեջ են գյուղացիները․ ազատանցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ազատան գյուղում գյուղացիների համար գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելը գնալով ավելի դժվար է դառնում։ Տարիների աշխատանքի արդյունքում ստացվող եկամուտը հաճախ չի բավարարում անգամ ծախսերը հոգալու համար։

Ազատանցի Ռոզա Խզեյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է գյուղում առկա սոցիալական խնդիրներին։ Նա թոշակառու է և ասում է՝ գյուղում աշխատանք չկա, իսկ գյուղացիների վիճակը գնալով ավելի է ծանրանում։

«2 անասուն եմ պահում, էդ էլ արդեն ձեռնտու չէ, շատ խեղճ վիճակի մեջ են գյուղացիները»,- ասում է նա։

Ռոզայի խոսքով՝ գյուղում աշխատանքի հնարավորությունները սահմանափակ են, ինչի պատճառով մարդիկ ստիպված են աշխատանք փնտրել քաղաքում, իսկ շատերը՝ նաև արտերկրում։

Գյուղացու համար անասնապահությունը տարիներ շարունակ եղել է ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, սակայն այսօր պահելը դարձել է ծախսատար։ Անասնակերի, խնամքի և մյուս ծախսերի պայմաններում ստացվող եկամուտը, գյուղացիների խոսքով, հաճախ չի արդարացնում կատարած աշխատանքը։

Արդյունքում գյուղում ապրող մարդկանց համար հարցը միայն եկամուտ ունենալը չէ․ խնդիր է դարձել սեփական աշխատանքով արժանապատիվ ապրուստ ապահովելը։

Ազատանցիների բարձրաձայնած խնդիրները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ գյուղում աշխատատեղերի և գյուղմթերքի իրացման հնարավորությունների բացակայությունը շարունակում է մնալ սոցիալական լուրջ խնդիր։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված