Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:13 06-10-2026

Նոր արբանյակի արձակումը նախատեսված է 2028-2029 թվականներին․ ԲՏԱԲ նախարար

Նոր արբանյակի արձակումը Հայաստանում նախատեսված է 2028 թվականի վերջին կամ 2029 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է ԲՏԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի կազմկոմիտեի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, արձակումը տեղի կունենա նշված ժամանակահատվածում:

Թադևոսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մրցանակի այս տարվա դափնեկիրը տիեզերական տեխնոլոգիաների մշակող Քամալ Ղաֆարյանն է (իրանական ծագմամբ ամերիկացի գիտնական), հնարավոր է, որ նրա հետ քննարկվեն ապագա համագործակցության ծրագրերը: Ղաֆարյանի հայաստանյան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ համալսարաններում, ինչպես նաև Երևանի Ինժեներական քաղաքում։

Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վարչապետի մրցանակը (նախկինում՝ մինչև 2018 թվականը՝ նախագահի մրցանակ) շնորհվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2022 թվականին Հայաստանը տիեզերք արձակեց իր առաջին տիեզերական արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, որը հավաքվել էր Իսպանիայում և ուղեծիր դուրս բերվել SpaceX-ի կողմից: Մեկ տարի անց տիեզերք արձակվեց «Հայասաթ-1» փոքր արբանյակը, որը հավաքվել և փորձարկվել էր հայ մասնագետների կողմից: Այժմ քննարկվում են երկրում հավաքված նոր արբանյակներ արձակելու նախագծերը:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել