Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ հոկտեմբերի 5-ին՝ 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը ՝ հայտնի երգիչների մասնակցությամբ:
Այս տարի փառատոնի հատուկ հյուրերն էին Լևոն Մալխասյանը, Ռուբեն Հախվերդյանը, Իվետա Մուկուչյանը, Վարսենիկ Ավանյանը, A’Chila-ն, «Նեմրա»-ն, Գոռ Սուջյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Վարսենիկ Ավանյանը, «Գաթա Բենդ»-ը, «Լավ Էլի»-ն, Արամեն հայտնի ու սիրված արտիստներ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո՝ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: