«Ադրբեջանցի զինվորը հատել է ՀՀ սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ էս կողմից ծիծաղներ հնչեցին, մտել ա գյուղ՝ մարդու տուն, 3 երեխաների ներկայությամբ կրակել ա նրանց պաշտպանող մորը: Գալիս ասում են՝ Ադրբեջանը մեզ զգուշացրել ա, ասում ենք՝ շատ լավ, իսկ 5 օր ի՞նչ էիք անում, ի՞նչ էր անում ձեր ՊՆ նախարարը: Գիտե՞ք՝ ինչ էր անում, ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում:
Փոխեք էդ մարդուն, արդեն որերորդ դեպքն ա՝ սպանություններ ու ինքնասպանություններ են լինում բանակում, չի կարում էդ մարդը, չի ձգում, ինքն էլ գիտի, որ չի ձգում, դուք էլ գիտեք. փոխե՛ք էդ մարդուն: ՊՆ նախարարը պրոֆեսիոնալ զինվորական պիտի լինի:
Այսօրվանից պիտի ֆիքսենք, որ հայ կինը չի հայոց սահմանների պաշտպանը, այլ մեր բանակն է, մեր ԱԱԾ-ն է», - իր ելույթում ասաց Նարեկ Կարապետյանը: