Հնդկաստանի Չհատիսգար նահանգի Մահասամունդ շրջանում հովազը ներխուժել է գյուղական տուն և հարձակվել ընտանիքի վեց անդամների վրա։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Ընտանիքի անդամներին հաջողվել է կենդանուն փակել սենյակներից մեկում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, անտառային ծառայության աշխատակիցներն ու փրկարարները քնեցրել են հովազին և դուրս բերել տնից։
Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։ Թերթի փոխանցմամբ՝ դեպքից մեկ օր առաջ մոտակա անտառում հովազը հարձակվել էր նաև մի տղամարդու վրա։
այտնի չէ՝ երկու դեպքերում նույն կենդանին է եղել, թե ոչ։