Ներքին Միտք 48 րոպե առաջ - 18:54 28-09-2026

Պապիկյանը անակնկալ այցերով կարծես խոստովանում է իր կասկածը, որ կա ներքին «սաբոտաժ» իր դեմ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Սուրեն Պապիկյանը շարունակում է «լուսաբացային կառավարումը», երբ «անակնկալ» այցերով մեկնում է զորամասեր եւ այնտեղ այսպես ասած դիմավորում առավոտյան վերկացը։ Սա ակամա խոստովանություն է, որ նրա մոտ չի ստացվում համակարգային կառավարումը։

Բայց, ըստ իս սա կարող է վկայել նաեւ մեկ այլ խոստովանության մասին։ Սուրեն Պապիկյանը կարծես թե խոստովանում է իր կասկածը, որ կա ներքին «սաբոտաժ» իր դեմ։ Համենայն դեպս, եթե չի աշխատում համակարգային կառավարումը, եթե նախարարը հարկադրված է անձամբ «անակնկալ» այցերով այսպես ասած ձիգ պահել համակարգը, ապա դա նշանակում է՝ կամ նա ինքը չի կարողանում կառավարել, կամ նա համարում է, որ դա չի ստացվում, որովհետեւ կա «ներհամակարգային» սաբոտաժ եւ դիմադրություն։

Իսկ այդպիսին կարող է լինել, եթե այդ «սաբոտաժն» ունի բարձր քաղաքական հովանի՝ իշխանության որեւէ ազդեցիկ շրջանակում, իսկ գուցե ընդհուպ վարչապետ Փաշինյանի մոտ։

Իհարկե կա երրորդ տարբերակն էլ՝ Պապիկյանը պարզապես զբաղված է քարոզչությամբ, տպավորություն ստեղծելով։ Բայց, դա ինքնին հետեւանք է՝ համակարգային կառավարման անկարողության հետեւանք։