Ներքին 48 րոպե առաջ - 18:49 28-09-2026

Լոռու մարզում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների՝ կանչի վայր հասնելը, կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ու քաղաքացիները կարողացել են նախ մարել կրակը, իսկ ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։

Մասամբ այրվել են «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին և ցուցիչների վահանակը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում