Ստամբուլում երեկոյան ժամերին հորդառատ անձրև է տեղացել, ինչը վերածվել է հեղեղի։
Հաղորդվել է. որ հեղեղի հետևանքով գիշերը 1։00-ի սահմաններում սողանք է տեղի ունեցել Ստամբուլի Սայֆիյե փողոցներից մեկում։ Սողանքի հետևանքով բնակարանային շենքի բնակչությունը տարհանվել է։ Ընդհանուր առմամբ տարհանվել է 25 մարդ։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության ու շտապ օգնության բրիգադներ։ Հրշեջները զննել են շենքը, ձեռնարկել նախազգուշական միջոցներ։
Բացի այդ անվտանգային նկատառումներից ելնելով և հետագա վնասներից զերծ մնալու համար սողանքի հատվածը և շենքի շրջակայքը տեսանկարահանել անօդաչու թռչող սարքերով։
Ermenihaber