Արտաքին 7 ժամ առաջ - 13:32 28-09-2026

Խարկովի վրա ՌԴ հարվածների հետևանքով վիրավորվել է 29 մարդ, այդ թվում՝ 10 երեխա

Ռուսական բանակի հարվածների հետևանքով Խարկովում 29 մարդ է տուժել։

Ինչպես հայտնում է «Объектив»-ը, սեպտեմբերի 28-ի առավոտյան երկու հարված է հասցվել քաղաքի Կիևյան և Սալտովյան վարչական շրջաններին։

Խարկովի մարզի ռազմական վարչակազմի տվյալներով՝ տուժածների թվում 10 երեխա կա։

Սալտովյան շրջանում հարվածներից մեկը հասել է ինըհարկանի բնակելի շենքին։ Շենքի մի քանի հարկեր ավերվել են։ Կիևյան շրջանում վնասվել են մասնավոր բնակելի տներ։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ քաղաքի երկու շրջաններում ընդհանուր առմամբ վնասվել է 20 բնակելի շենք։