Սեպտեմբերի 23-ին Սյունիքի զորամասերից մեկում պայթյունից զոհված պայմանագրային զինծառայողը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր:
Դմիտրի Կյուրեղյանը 23 տարեկան էր: Նրա կրտսեր եղբայրը` Լավրենտ Կյուրեղյանը
ևս պայմանագրային զինծառայող է:
Դմիտրիի հարազատները համաձայն չեն մամուլում տարածված տեղեկության հետ, որ 23-ամյա պայմանագրային զինծառայողը կարող էր ինքնասպանության դիմել։
«5 տարի ծառայի ու բերեն, էս ձևո՞վ մորը տան. սխալ բաներ են խոսում, որ ինքնասպան է եղել»,-ասում պայթյունից զոհված զինծառայողի տատը` Գյուլնարա Ներսիսյանը։
Հարազատները պնդում են, որ դեմքի վրա հետքեր կան, ինչը ցրում է տարածված ինքնասպանության վարկածը։
Նշենք, որ բանակում խաղաղ պայմաններում այս 8 ամիսների ընթացքում արդեն 15 զինծառայող է մահացել:
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան