ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կոչ արել բաց չթողնել Երևանի սրտում երեկոյան սպասվող տոնական միջոցառումը:
«Բաց չթողնե՛ք․ Հանրապետության հրապարակն այսօր հեքիաթային տեսք է ունենալու։
Ամբողջ միջոցառման ընթացքում շենքերի վրա աննախադեպ լուսային պրոյեկցիաներով կներկայացվի անկախության մեր անցած ուղին։
Իսկ փորձնական կադրերում այլ երկրի դրոշ կամ որևէ դավադրության հետք տեսածներին այսօր կրկին փոքրիկ հիասթափություն է սպասվում»։