Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» 78-րդ մրցանակաբաշխությունը։

Միջոցառումը վարել է Մարիշկա Հարգիթեյը: Երեկոյին ներկա են եղել հեռուստատեսության եւ կինոյի բազմաթիվ հայտնի դեմքեր, ովքեր եկել էին իրենց գեղեցիկ զգեստները ցուցադրելու և մրցանակներ ստանալու:

Օրինակ՝ Սելենա Գոմեսը Louis Vuitton-ի փայլուն զգեստով Օսկարի արձանիկ էր հիշեցնում, իսկ Նիկոլ Քիդմանը՝ նրբագեղ էր։ Զենդայան նոր սանրվածքով էր, ամուսնու՝ Թոմ Հոլանդի ուղեկցությամբ: Հյուրերի թվում էին նաեւ Էլ եւ Դակոտա Ֆեննինգները, Ֆլորենս Փյուն, Հարիսոն Ֆորդն և ուրիշներ։

Լավագույն դրամատիկ եւ կատակերգական սերիալները «Փիթ»-ն ու «Այրու ծովախորշ»-ն են:
Վերջինս ներկայացվել է 14 անվանակարգում ու մեկ եթերաշրջանում ստացած մրցանակների քանակով կատակերգական սերիալի նոր ռեկորդ սահմանել։ Այն հաղթել է «Լավագույն կատակերգական սերիալ», «Լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասան ու դերասանուհի», «Լավագույն ռեժիսուրա» եւ «Լավագույն սցենար» անվանակարգերում։
Դրամատիկ սերիալի լավագույն դերասանները Նոա Ուայլին («Փիթ») եւ Ռիա Սիհորն («Շատերից մեկը») են, կատակերգությունում՝ Մեթյու Ռիզն («Այրու ծովախորշը») ու Ջին Սմարթը («Հնարքներ»): Վերջինիս համար սա 8-րդ «Էմմի»-ն էր: Դերասանուհին հավասարվել է ամենաշատ հաղթանակներն ունեցող Էլիսոն Ջենիին, Քլորիս Լիչմենին եւ Ջուլիա Լուի-Դրեյֆուսին:
Լավագույն մինի-սերիալը «DTF St. Louis»-ն է: Ռիզնը նաեւ «Հրեշը իմ ներսում» մինի-սերիալում խաղացած դերի համար է «Էմմի» ստացել, իսկ այդ ժանրում լավագույն դերասանուհին Սալլի Ֆիլդն («Արտասովոր խելացի արարածներ») է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 78-ամյա ռեժիսոր Ռոբ Ռեյները, ով նախորդ տարվա դեկտեմբերին կնոջ հետ սպանվել էր իր տանը, հետմահու «Էմմի» մրցանակի է արժանացել «Կատակերգական սերիալում հրավիրված լավագույն դերասան» անվանակարգում՝ «Արջը» սերիալում իր դերի համար։