Ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Film Rites կինոընկերության հիմնադիր Սթիվեն Զաիլյանը «Ռիփլի» մինի սերիալի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով լավագույն ռեժիսոր։
Զաիլյանը նաև «Ռիփլի»-ի սցենարիստն է: Սերիալը բաղկացած է 8 դրվագից և հիմնված է Պատրիսիա Հայսմիթի հոգեբանական թրիլլերի վրա։ Սերիալը նկարահանվել է Իտալիայում:
Հավելելենք, որ Զաիլյանը «Շիդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար արժանացել էր Օսկարի։