Սպորտ 1 ժամ առաջ - 20:18 16-09-2026

Տրանսֆերային ռեկորդ հայկական ֆուտբոլում. Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմը

Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» պաշտոնապես հայտարարել է տրանսֆերային նոր ռեկորդի և սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարի հետ պայմանագիր կնքելու մասին։

Տրանսֆերն աննախադեպ է հայկական ֆուտբոլի պատմության մեջ. ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո՝ ըստ հեղինակավոր Transfermarkt-ի։

Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում հռչակվել է Հունաստանի չեմպիոն։ Կարիերայի ընթացքում սերբ կիսապաշտպանը հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», ինչպես նաև ռուսական Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։

«Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ նույնքան անգամ դարձել Ռուսաստանի գավաթակիր։

Միջազգային ասպարեզում նորեկը ևս լուրջ հաջողություններ է գրանցել. 2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Երևանյան ակումբում Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։

Armsport

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը