Ներքին 1 ամիս առաջ - 10:15 16-09-2026

«Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ն զրպարտել է Ալեն Սիմոնյանին

Oragir.News-ը դատարանի վճռով հրապարակում է հետևյալը․

««Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ի կայքում և յութուբյան ալիքում 18.09.2025 թվականին հրապարակվել է տեսանյութ՝ «Ո՛չ Ալեն Սիմոնյանին եմ համակրում, ո՛չ Հայկ Սարգսյանին․ հարցում» վերնագրով։ Հայտնում ենք, որ հոդվածում ներկայացվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ն զրպարտել է պարոն Սիմոնյանին»։

Նշենք, որ խոսքը Oragir.News-ի՝ «Ո՛չ Ալեն Սիմոնյանին եմ համակրում, ո՛չ Հայկ Սարգսյանին․ հարցում» վերտառությամբ հոդվածի մասին է, երբ Oragir.News-ը շրջել էր մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայկ Սարգսյանի՞ն եք համակրում, թե՞ Ալեն Սիմոնյանին»։

Ամենից շատ դիտված