Ուղիղ եթեր
Ներքին 54 րոպե առաջ - 11:18 14-09-2026

Մի կողմից քանդում ենք Երևանում ինքնակամ կառույցները, մյուս կողմից նորերն են ավելանում. Ավինյան

Հաշվետու ժամանակահատվածում Երևանի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 783 գովազդ, այդ թվում 49 ցանցային և 734 վահանակներ, ապամոնտաժված գովազդների թիվը ավելացել է 137-ով։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Իմ հանձնարարականով քաղաքաշինության և վերահսկողության վարչությունը, և հողի վերահսկողության վարչությունը, և մեր վերահսկողության վարչությունը իրականացնում են շրջայցեր վարչական շրջաններում՝ արձանագրելով ինքնակամ կառույցներ տարբեր վարչական շրջաններում և ուզում եմ հիշեցնել մեր վարչական շրջանների ղեկավարներին, որ դա առաջին հերթին իրենց պատասխանատվությունն է։ Ես կարծում եմ՝ խնդիր է, երբ որ մեր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը կամ վերահսկողության վարչությունը գնում են և արձանագրում են ինքնակամ նոր կառուցված շինություններ։

Այդտեղ մենք ունենք շատ խորքային խնդիր, կարող է նաև որոշակիորեն այս ադմինիստրատիվ մեր «Երտիմի» հետ կապված փոփոխությունների և ռեֆորմների շրջանակներում, դա շատ լուրջ հիմք հանդիսանա խորքային փոփոխությունների։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար անձամբ խնդիր է լինելու այսուհետ։ Ես չեմ կարող մի ձեռքով բոլոր հատվածներում քանդել տալ այդ ինքնակամ շինությունները տասնամյակների, ու ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն, դա անընդունելի է»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի