Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտուն Կամոյի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, նույն կուսակցության համակիրներ Համբարձում Կարապետյանի և Արտակ Հովսեփյանի հետ հանդես գալով նշված կուսակցության անունից, խմբի կազմում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Շիրակացի 61-րդ հասցեում բնակարաններից մեկում բնակվող ընտրողներին 2026 թվականի մայիսի 3-ից մինչև նույն թվականի մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում խոստացել և անհատույց տվել է հրդեհից վնասված նշված բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ: