Ներքին 1 ամիս առաջ - 11:45 11-09-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում բնակելի շենքի տանիքը մոխրի չվերածվեց

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հրշեջների օպերատիվ և ճիշտ գործունեությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն, հակառակ դեպքում շենքի ամբողջ տանիքը մոխրի կվերածվեր։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացրել մինչև աշխատանքների ավարտը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ