Ներքին 48 րոպե առաջ - 20:36 07-09-2026

Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իշխանության ամենազուսպ, ամենաստվերային գործիչներից մեկն է, ով նաև հեռու է մնացել սկանդալային միջադեպերից, ատելության խոսքի տարածումից։

Կարճ ասած՝ մի համեստ անձնավորություն։ Սակայն, հենց այս համեստ անձնավորությունն է Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզման, արտաքին քաղաքականության մեջ կոնֆլիկտների գլխավոր ճարտարապետերից մեկը։

Նրա դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած աղետների հարցում, թերևս, զիջում է միայն Նիկոլ Փաշինյանին։

Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի։

Ի դեպ, իշխանության մեջ կա ևս մի համեստ անձնավորություն, ով շարունակում է իր կործանարար գործունեությունը»։

Ամենից շատ դիտված