Ներքին 2 ամիս առաջ - 20:06 07-09-2026

Պատգամավորական գործունեությանս ավարտին հերթական անգամ կարողացա օգտակար լինել մեր հայրենակիցներին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ամիսներ առաջ գրավոր դիմել էի ՀՀ ՆԳՆ֊ին՝ առաջարկելով, որ Չարենցի 1 հասցեին հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցումը կահավորվի դեղին թարթող ռեժիմով աշխատող լուսացույցով:

Առաջարկի համար հիմք էին հանդիսացել նշված տարածքի աշխատակիցների բողոքները, որոնց համաձայն՝ այս հատվածում բազմաթիվ վրաերթի դեպքեր էին արձանագրվում։

Թվում էր, թե այս պարզ հարցը կարելի էր լուծել օրերի ընթացքում, մինչդեռ, ամիսներ պահանջվեցին, որպեսզի պատկան մարմինները կատարեն իրենց գործառույթը։

ՀՀ ՆԳՆ֊ին և Երևանի քաղաքապետարանին ուղղված շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով։

Ուրախ եմ, որ պատգամավորական գործունեությանս ավարտին հերթական անգամ կարողացա օգտակար լինել մեր հայրենակիցներին և նպաստել մի խնդրի լուծման, որն անմիջականորեն առնչվում էր մարդկանց կյանքին ու անվտանգությանը»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը