Ներքին 1 օր առաջ - 22:45 31-08-2026

Արցախի անկախության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվելու․ ԱՏՇ

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։

Ժամը 16:00-ին Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։ Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը։

Ամենից շատ դիտված