ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել դիմացկունություն փորձությունների առջև:
«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- տեղեկացնում են Կրեմլից։
Հիշեցնենք, որ այսօր կալանքի մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան: