Սպորտ 1 ամիս առաջ - 15:46 30-08-2026

Ինչու է Օլիմպիակոսն ընտրել Թիկնիզյանին․ Sport24

Հունական «Օլիմպիակոսի» ընտրությունն այս ամառ եզրային պաշտպանների հարցում միանգամայն այլ մոտեցում ուներ, ինչի մասին վկայում են Նաիր Թիկնիզյանի և Մարկուս Պեդերսենի տրանսֆերները:

Ինչպես նշում է Sport24.gr հարթակը, պիրեյան ակումբը ձեռք է բերել երկու ֆուտբոլիստների, որոնք, ի տարբերություն Ֆրանսիսկո Օրտեգայի և Կոստինյայի, շեշտը դնում են խաղի հարձակողական բաղադրիչի վրա:

Նախորդ եզրայինները հուսալի էին պաշտպանությունում և լավ էին համագործակցում կենտրոնական պաշտպանների հետ, սակայն հարձակողական նախաձեռնությունը, նպատակային փոխանցումներն ու առաջնագծում արդյունավետությունը նրանց ուժեղ կողմը չէին: Այս առումով գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի պահանջներին շատ ավելի համապատասխանում են նորեկները:

Ի՞նչ կտա Թիկնիզյանը «Օլիմպիակոսին»

Հարձակողական պրոֆիլ. Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանն ու նորվեգացի աջ պաշտպանն այլ տիպի խաղացողներ են։ Նրանք աչքի են ընկնում վառ հարձակողական ոճով, ինչը «Օլիմպիակոսին» խիստ անհրաժեշտ է հատկապես ներքին առաջնությունում՝ խուլ պաշտպանվող թիմերի դեմ խաղերում:
Արագություն և պայթյունավտանգություն. Թիկնիզյանն առանձնանում է մեծ ծավալի աշխատանք կատարելու ունակությամբ, բարձր արագությամբ և խաղային ինտենսիվությամբ:

Ռիսկեր և ապահովագրում. Քանի որ Թիկնիզյանը նախընտրում է խաղալ ավելի բարձր դիրքերում և ակտիվորեն մասնակցել գրոհների զարգացմանը, արագ անցումային փուլերում որոշակի գոտիներ բաց են մնում: Հայ պաշտպանին անհրաժեշտ կլինի թիկունքի ապահովագրում կենտրոնական պաշտպան Լորենցո Պիրոլայի, ինչպես նաև կիսապաշտպանների կողմից:

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան