Ներքին Սպորտ 1 ամիս առաջ - 22:38 27-08-2026

Արամ Ա Վեհափառը օրհնել է Արսեն Հարությունյանին՝ առաջիկա կարևոր մրցումներից առաջ

Արամ Ա Վեհափառն ընդունել է Հայաստանի ազատի ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանին․

«Հինգշաբթի, 27 Օգոստոս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հաւաքականի առաջատար մարզիկներէն Արսէն Յարութիւնեանը։

Յարութիւնեան Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի յաջողակ ներկայացուցիչներէն է։ Ան քառակի Եւրոպայի ախոյեան է, աշխարհի առաջնութեանց քառակի պրոնզէ մետալակիր եւ մինչեւ 23 տարեկաններու աշխարհի կրկնակի ախոյեան։ Ան մասնակցած է նաեւ երկու Ողիմպիական խաղերու՝ Թոքիոյի եւ Փարիզի մէջ։

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղաւ անոր մարզական ուղիին, յառաջիկայ կարեւոր մրցումներուն եւ Հայաստանի անունը միջազգային հարթակներու վրայ բարձր պահելու իր առաքելութեան։
Ա. Յարութիւնեան ներկայիս կը պատրաստուի Սեպտեմբեր 19-ին կայանալիք RAF League-ի գօտեմարտին, իսկ Հոկտեմբեր 24-ին ան պիտի մասնակցի աշխարհի առաջնութեան՝ աշխարհի ախոյեանի տիտղոսին համար պայքարելու նպատակով։

Նորին Սրբութիւնը իր օրհնութիւնը տուաւ Յարութիւնեանի եւ անոր մաղթեց մարզական ասպարէզին մէջ նորանոր յաջողութիւններ՝ Հայաստանի պատիւը բարձր պահելու եւ յաղթանակներ արձանագրելու առաքելութեան մէջ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան