Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 22:04 07-04-2026

Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի առաջ ծառացած մարտահրավերները

Ընկերվար առաջադիմական կուսակցության պատվիրակությունը այցելել է Արամ Ա Վեափառին․

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 7 Ապրիլ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան քաղաքական գրասենեակի ներկայացուցիչները, գլխաւորութեամբ Ուալիտ Ճոնպլաթի զաւակին՝ Թէյմուր Ճոնպլաթի, որ միաժամանակ յիշեալ կուսակցութեան նախագահն է: Հանդիպման ներկայ էին նաեւ Աքրամ Շիայէպ ու Ուաէլ Ապու Ֆաուր, ինչպէս նաեւ Լիբանանի խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր գիծերով արծարծելու Լիբանանը դիմագրաւող ներքին թէ՛ արտաքին դժուարութիւններն ու մարտահրաւէրները: Նորին Սրբութիւնը իր տեսակէտը պարզեց ներկայ կացութեան գծով՝ շեշտլով Լիբանանի ներքին միութիւնը ամուր պահելու առաջնահերթ կարեւորութիւնը: Յ. Բագրատունի, իր կարգին, անդրադարձաւ քաղաքական երկխօսութիւններու ճամբով համայնքներն ու կուսակցութիւնները միացնող հասարակաց գետինը ամրապնդելու հրամայականը:

Թ. Ճոնպլաթ Վեհափառ Հայրապետին փոխանցեց իր հօր՝ Ուալիտ Ճոնպլաթի ողջոյնները եւ միաժամանակ յայտնեց, թէ ինք ամբողջութեամբ կը բաժնէ Նորին Սուրբ Օծութեան պարզած մտահոգութիւններն ու տեսակէտները՝ ընդգծելով երկիրը հեռու պահելու նոր վտանգներէ ու լիբանանեան բանակին շուրջ համախմբուելու անհրաժեշտութիւնը, իբրեւ երաշխիք Լիբանանի անկախութեան ու ապահովութեան: Վերոնշեալ տեսակէտերու շուրջ նաեւ տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում ներկաներուն կողմէ:
Յայտնենք, որ նոյն օրը Լիբանանի բանակը ներկայացնող բարձրաստիճան պատուիրակութիւն մը այցելեց Վեհափառ Հայրապետին»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան