Սպորտ 1 ամիս առաջ - 18:50 27-08-2026

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ-15 տարեկանների առաջնությունում Հայաստանի պատվիրակները շարունակում են մեդալներ նվաճել: Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 95 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից Ալեն Խաչատրյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 137 կգ և 142 կգ՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 165 կգ և 171 կգ ծանրաձողերը՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 313 կգ արդյունքով Ալեն Խաչատրյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Ընտրանու մյուս անդամ Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում գրանցեց 133 կգ արդյունք: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 170 կգ և 174 կգ՝ այս ձևում դառնալով արծաթե մեդալակիր։ Երկամարտում գրանցելով 307 կգ արդյունք՝ Ալեն Զուրաբյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ մրցումային վերջին օրվա ընթացքում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, մրցահարթակ դուրս կգա մրցաշարում մեր վերջին մասնակիցը՝ +95 կգ քաշային Էրիկ Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան