Արտաքին 1 ամիս առաջ - 21:16 26-08-2026

Լիտվան նախապես տեղեկացված է եղել ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին․ Լիտվայի նախագահ

Լիտվան նախապես տեղեկացված է եղել ԿՀՎ (CIA) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցի մասին։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաղորդում է LRT։

«Այո, մենք գիտեինք»,- պատասխանել է Նաուսեդան լրագրողների այն հարցին, թե արդյոք Վիլնյուսին հայտնի է եղել ամերիկյան հետախուզության ղեկավարի ուղևորության մասին։

Նախագահը հրաժարվել է բացահայտել Մոսկվայում Ռեթքլիֆի բանակցությունների բովանդակությունը՝ նշելով, որ դա հանդիպման մասնակիցների քննարկման առարկա է։ Նրա խոսքով՝ Լիտվայի գործընկերները հայտնել են, որ այցի նպատակների և բովանդակության մասին տեղեկատվությունը Վիլնյուսին փոխանցվելու է առաջիկայում։

Նաուսեդան ենթադրել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Ռեթքլիֆի հանդիպումը կարող է նպաստել տարածաշրջանում երկրաքաղաքական լարվածության թուլացմանը։ «Դա ինձ դրական է տրամադրում»,- հայտարարել է Լիտվայի նախագահը։

Կոշտան, իր հերթին, հրաժարվել է մեկնաբանել այցը՝ ընդգծելով, որ խոսքը երրորդ երկիր ամերիկյան գերատեսչության կատարած ուղևորության մասին է։

Ռեթքլիֆը չհայտարարված այցով Մոսկվա էր ժամանել երեքշաբթի օրը։ Նա դարձել է այն սակավաթիվ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը Ռուսաստան է այցելել 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր։ ԿՀՎ-ն և Սպիտակ տունը չեն բացահայտել ուղևորության նպատակները։

Չորեքշաբթի օրը Կրեմլից հայտնել են, որ ԿՀՎ ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում «շփումներ է ունեցել» ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով