Սպորտ 1 ամիս առաջ - 21:23 25-08-2026

Հայաստանի գավաթ. Անդրանիկը վստահ հաղթանակ տարավ Էջմիածնի նկատմամբ

Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլում կայացավ «Անդրանիկ» — «Էջմիածին» հանդիպումը: Խաղն անցավ «Անդրանիկի» բացահայտ առավելությամբ և ավարտվեց վերջինիս խոշոր՝ 5:0 հաշվով հաղթանակով։

Թիմը հանդիպման ելքը, ըստ էության, վճռեց դեռևս առաջին խաղակեսում՝ մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Փայլուն արդյունավետությամբ աչքի ընկավ 17 համարի մարզաշապիկով հանդես եկող Հովսեփ Հակոբյանը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Առաջին կեսում ևս մեկ անգամ աչքի ընկավ Մաուրո Բենեդիտո Դոս Սանթոս Նետուն։

Երկրորդ խաղակեսում «Անդրանիկը» շարունակեց վերահսկել խաղի ընթացքը, իսկ գոլառատ հանդիպման վերջակետը դրեց Վահե Զաքարյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան